«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

«Սեդրակյանի զարմիկը 100 տոկոսով մաքուր է»

«Սեդրակյանի զարմիկը 100 տոկոսով մաքուր է»
13.07.2012 | 03:37

Անցած շաբաթ ոչ միայն քաղաքական, այլև գողական աշխարհում շրջանառվող թեժ թեմաներից մեկն էլ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի զարմիկի` Արման Բադալյանի ձերբակալությունն էր։ Ըստ լրատվամիջոցների, նրա անունը շրջանառվում է հունիսի 22-ին «Բիճ» մականունով հայտնի Սուրեն Զորոյանի սպանության գործով։ Դա այդպես է, թե ոչ, կպարզի ոստիկանությունը, իսկ մինչ այդ Մհեր Սեդրակյանից փորձեցինք ճշտել եղածի վերաբերյալ իր կարծիքը։ «Պարոն Սեդրակյանը համոզված է, որ իր զարմիկը 100 տոկոսով մաքուր է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց պատգամավորի վարորդ Սերոժը և վստահեցրեց, որ ինքն իրավասու է ներկայացնելու պատգամավորի կարծիքն այս հարցի շուրջ։ Եթե սպանության մասնակցության վարկածը սուտ է, ապա ինչո՞ւ են ձերբակալել Արման Բադալյանին։ «Նրան բռնել են զենք կրելու համար։ Որոշ ժամանակ առաջ նրան զանգով զգուշացրել էին, որ իր կյանքին վտանգ է սպառնում, և նա ինքնապաշտպանության համար զենք էր կրում»,- պարզաբանեց Սերոժը։ Նկատենք, որ Արման Բադալյանը, ըստ տարբեր լուրերի, մշտապես զենք ունեցել է։ «Այո, նա «իմեննոյ» զենք ունի, բայց այս դեպքում խոսքն այդ զենքի մասին չէ»,- նշեց պատգամավորի վարորդը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ